Ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքում․ մեքենաներ են բախվել, հայտնաբերվել է վարորդի մարմինը

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Կարենիս գյուղի Մուշի փողոցում Կոտայքի մարզի բնակիչ 57 ամյա Սուրիկ Մ․-ն իր վարած «Mercedes» մակնիշ ավտոմեքենայով ընթանալիս է եղել, երբ ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, ինչի հետևանքով ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Կոտայքի մարզի բնակիչ 56-ամյա Արտակ Գ․-ի վարած «Ford» մակնիշի ավտոմեքենային։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։