Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը սոցիալական ցանցի իր էջում գրել է․
«Անհամբեր սպասելու եմ օրական 60 մլն դրամ հավաքագրված գումարը տեսնելուն . . . Որն այդպես էլ չի լինի Ձեր բարեփոխումների արդյունքում
Հ . Գ. Նկարում Երևանի քաղաքապետարանի և «Թել-Սել» ՓԲԸ 2022 թվականի հոնվարի 4-ին կնքած պայմանագրի 2.1.3 կետն է, որտեղ քաղաքապետարանը օրական միջին 600 000 ուղևորների փաստն է արձանագրում։
1․ Սուրեն Գրիգորյան 2022 թվականից քաղաքապետարանի կողմից հրապարակած թվերով տարեկան պետք է հավաքագրվեր 60 մլն դրամ *365 օր= 21 մլրդ 300 մլն դրամ, բայց հավաքագրվել է մաքսիմում 6,7 մլրդ։
2․ Չմոռանանք, որ Երևանի քաղաքապետարանի և «Թել-Սել» ՓԲԸ 2022 թվականի հոնվարի 4-ին կնքած պայմանագիրը անօրինակ է և չէր կարող կնքվել։
3․ Տղե՛րք բանկային քարտերով ի՞նչու չեմ կարողանում վճարել ( նույնիսկ այդ խայտառակ պայմանագրով էլ արդեն պետք է լիներ դա)։
4․ Այդպես էլ չընդունեցի 600 000 թիվը և չհասկացա ՔՊ-ական պաշտոնյաները որտեղից են այն գտել։
5․ Տղե՛րք ավտոբուսի վարորդներին խոստացած աշխատավարձի 150 000 դրամ բարձացմանը մնաց 2 օր։
Հ Գ. Քաղաքապետարանի բարձրաստիճան «չինովնիկներ», ուշադիր եղե՛ք, անակնկալներ դեռ լինելու են . . .»։