ՀՀԿ հերթական՝ 18-րդ համագումարը կանցկացվի ապրիլի 4-ին

Այսօր` փետրվարի 20-ին տեղի ունեցավ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստ, որի ընթացքում որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության հերթական՝ 18-րդ համագումարն անցկացնել սույն թվականի ապրիլի 4-ին։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետական կուսակցության տարածած հայտարարությունից։

Համագումարի նախապատրաստման նպատակով տրվեցին ՀՀԿ կանոնադրությունից բխող համապատասխան հանձնարարականներ։