«Հրապարակ» օրաթերթը գրում է․
ԱՄՆ պետքարտողար Մարկո Ռուբիոն Հայաստանից հեռանալուց հետո արարողակարգային նվեր է ուղարկել Արարատ Միրզոյանին։
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Արարատ Միրզոյանը հենց Զվարթնոց օդանավակայանում կարճ հանդիպում էր ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, որի ժամանակ փաստաթղթեր ստորագրվեցին։
Այս հանդիպումից օրեր անց ԱՄՆ դեսպանությունից ՀՀ-ին են փոխանցվել ԱՄՆ պետքարտուղարի անունից Միրզոյանին հասցեագրված արարողակարգային նվերներ՝ ափսե և թաս։ Այս նվերները ԱԳՆ են հասել հունիսի 10-ին։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացանք, որ ափսեն և թասը «Salisbury Pewer» ապրանքանիշի են և պատրաստված են անագից։ Ափսեն գնահատվում է 175 հազար 200 դրամ, իսկ թասը՝ 91 հազար 280 դրամ։
Նշենք, որ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից իրենց ստացած թանկարժեք նվերների հայտարարգրումն իրականացվում է օրենքի պահանջով։
