Շնորհակալ եմ, Բժիշկ

 Երբ հանգամանքների բերումով դիմեցինք «Նորք-Մարաշ» Բժշկական Կենտրոն,պարզվեց, որ ԲԿ-ի տնօրեն Միքայել Ադամյանի ղեկավարությամբ այստեղ աշխատում է նվիրյալ բուժաշխատողների մի հրաշալի թիմ, ում ջանքերի ու կազմակերպված աշխատանքի արդյունքը հիվանդ բուժառուների վերականգնված առողջությունն է և շնորհակալական խոսքերը` ուղղված բուժանձնակազմին:

Այս դեպքում պետք է արժանին մատուցել մանկական սրտաբանական բաժանմունքի բժիշկներին, որոնց փոքրիկները վստահում են անվերապահորեն, վստահում են հենց առաջին հանդիպումից։

Հարգելի խմբագրություն, ես՝ որպես մեկը նրանցից, ով զգացել է այդ նվիրյալ ու արհեստավարժ բժիշկների թեթև ձեռքն իր երեխայի բուժման գործում, ցանկանում եմ ձեր լրատվամիջոցով շնորհակալություն հայտնել «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին այն պրոֆեսիոնալ աշխատանքի ու անմնացորդ նվիրումի համար, որով նրանք կատարում են իրենց դժվարին ու պատասխանատու գործը:

Երախտիքս եմ հայտնում «Նորք-Մարաշ» Բժշկական Կենտրոնի մանկական սրտաբանական ծառայության ղեկավար, ՀՀ վաստակավոր բժիշկ Հովհաննես Զոհրաբյանին, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մանկական ինտերվենցիոն սրտաբան Կարեն Զոհրաբյանին և կենտրոնի բոլոր բուժաշխատողներին:

Առանձնահատուկ շնորհակալությունս՝«Նորք-Մարաշ» ԲԿ տնօրեն Միքայել Ադամյանին՝ հատկապես բուժաշխատողների այս հրաշալի թիմի, բուժառուներին մատուցած ծառայությունների, և առհասարակ կազմակերպված բարձրորակ սպասարկման համար…

Անի Շահբազյան