Քննիչին բացարկ կհայտարարվի, կհրաժարվենք առերեսումներից. Երեմ Սարգսյան

Քննիչին բացարկ կհայտարարվի, կհրաժարվենք առերեսումներից, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գագիկ Ծառուկյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ ամեն ինչ արել են վարույթի ժամանակ, որպեսզի իրենց հարցերը չտրվեն տուժողին՝ հայտարարելով, որ դրանք վարույթի հետ կապ չունեցող հարցեր են. «Նրանք գիտեն, որ ստանալու ենք այն ապացույցը, որը ջախջախելու է այս ամեն ինչը։ Գուցե սովորեցրել են, գուցե տուժողներն են բողոքել։ Տուժողն ասում է՝ Իրանում ամեն օր հեռուստացույցով ինձ են տեսնում, դրանից նեղվել են»։

Նշենք, որ քիչ առաջ Սարգսյանը հայտարարել էր, որ իրեն թույլ չեն տալիս Գագիկ Ծառուկյանի պաշտպանը լինել, նրան հեռացրել են վարույթից։