«Հրապարակ» թերթը գրում է. «Տարեսկզբին Նիկոլ Փաշինյանի առաջին որոշումներից մեկն Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին ՔՊ-ական նախկին պատգամավոր Սերգեյ Մովսիսյանով փոխարինելն էր։ Ընդամենը երկուսուկես ամիս պաշտոնավարելուց հետո Պետրոսյանի ազատումը մարզպետի պաշտոնից, ըստ որոշ տեղեկությունների, ՏԻՄ ընտրություններում ձախողումներով էր պայմանավորված: Մասնավորապես՝ Ապարանում կրած խայտառակ պարտությամբ, իսկ Պետրոսյանն ապարանցի է եւ ժամանակին անգամ քաղաքապետ է եղել: Թալինում էլ, չնայած նրա գործադրած ջանքերին, Տավրոս Սափեյանն օդից կախված վիճակում է։ Տեղեկություններ կան, որ Թալինում էլ հնարավոր է նոր ընտրություններ նշանակվեն, եւ այժմ քննություն տալու հերթն այդ մարզից պատգամավոր ընտրված Մովսիսյանինն է լինելու։ Մինչ այդ, մարզպետարանի մեր աղբյուրները փոխանցում են, որ Մովսիսյանը կադրային լայնածավալ փոփոխություններ է իրականացնելու, ավելին` արդեն մի քանիսին, այդ թվում մարզպետի տեղակալ Տիգրան Եղիազարյանին, արդեն ազատել է պաշտոնից: Ասացին, որ նրան կադրային հարցերում ուղղորդում է երբեմնի քոչարյանական, Աշտարակի գործող քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, ով վերընտրվեց եւ ամրապնդեց իր դիրքերը ՔՊ-ական շրջանակներում, չնայած ՀՀԿ-ի կադրն է եղել: Վերջինս փորձում է իր մարդկանց նշանակել մարզպետարանում, ինչն արել է նախկին մարզպետ, ՔՊ-ական Դավիթ Գեւորգյանի պաշտոնավարման ընթացքում։ Մինչդեռ Ռազմիկ Պետրոսյանը զերծ է մնացել կադրային ջարդից, ինչն էլ ՔՊ-ն համարում է նրա եւ իր ձախողման պատճառը»: Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում.«Ժողովուրդ»

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Հունվարի 19-ին նախատեսված առաջին դատական նիստին ընդառաջ վերահաստատում ենք [Կարդալ ավելին]

Մարզպետներին փոխելու իրական պատճառը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Տարեսկզբին Նիկոլ Փաշինյանի առաջին որոշումներից մեկն Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանին ՔՊ-ական նախկին պատգամավոր Սերգեյ Մովսիսյանով փոխարինելն էր։ Ընդամենը երկուսուկես [Կարդալ ավելին]

«Հայաստան» դաշինքը կոշտացնելու է մարտավարությունը. դիտարժան է լինելու. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ այս նստաշրջանը, ըստ ամենայնի, առավել դիտարժան է լինելու, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը մասնավոր զրույցներում վստահեցնում է, որ կոշտացնելու են [Կարդալ ավելին]

Արարատի մարզպետի պաշտոնի գինը. ինչ պայման է դրել Փաշինյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատի մարզպետի պաշտոնը հորից որդուն փոխանցելու Նիկոլ Փաշինյանի որոշումը, ըստ իշխանական աղբյուրների, ոչ այնքան կադրային դեֆիցիտի դրսեւորում է, որքան` [Կարդալ ավելին]

Կճոյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվեց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայությունը կարճել է Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս [Կարդալ ավելին]

Պապիկյանն իր հարսանիքին հրավիրել է թե՛ խորհրդարանական, թե՛ գործադրի իր թիմակիցներին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքն այս շաբաթ օրն է տեղի ունենալու՝ հունվարի 22-ին: Հարսանյաց արարողությունը Գագիկ Ծառուկյանին պատկանող [Կարդալ ավելին]

Կենսական իրավունքները՝ խաթարված. Կապանի գյուղերի բնակիչները խնդիրների առջև են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայ-ադրբեջանական սահմանի գյուղերի բնակիչների հարցերը շարունակում են չլուծված մնալ: Մասնավորապես բազմաթիվ խնդիրներ են հայտնաբերվել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ [Կարդալ ավելին]