Սամվել Բալասանյանը չի մասնակցի ընտրություններին

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է աջակցել արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին:

Այս մասին Սամվել Բալասանյանն ասել է լրագրողների հետ զրույցում:

«ԱԺ արտահերթ ընտրություններին չեմ մասնակցելու, որդիներս նույնպես չեն մասնակցելու, անկուսակցական եմ: Մեկ ձայն ունեմ ու տալու եմ իմ լավ ընկերոջը՝ Ֆելիքս Ցոլակյանին»,- շեշտեց Բալասանյանը: