Սերդար Բերդիմուհամեդովը հաղթել է Թուրքմենստանի նախագահական ընտրություններում

Գործող նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի որդին, Թուրքմենստանի կառավարող Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Սերդար Բերդիմուհամեդովը հաղթել Է Թուրքմենստանի նախագահի ընտրություններում՝ ստանալով քվեների 72,9 տոկոսը: Մարտի 15-ին այդ մասին հայտարարել Է երկրի Ընտրությունների եւ հանրաքվեների անցկացման կենտրոնական հանձնաժողովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Թուրքմենստանի Ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածին համապատասխան եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022 թվականի մատի 14-ի որոշման հիման վրա Թուրքմենստանի նախարարների կաբինետի փոխնախագահ Սերդար Գուրբանգուլիի Բերդիմուհամեդովը, որը հավաքել Է ընտրողների ձայների 72,87 տոկոսը, ճանաչվել Է Թուրքմենստանի ընտրված նախագահ»,- ասված Է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է ընտրական հանձանժողովի կայքում:

Հանձնաժողովը հիշեցնում Է, որ Թուրքմենստանի նախագահի ընտրությունները կայացել են մարտի 12-ին: Քվեարկությանը մասնակցել Է 3 362 052 մարդ կամ գրանցված ընտրողների 97,17 տոկոսը, հայտնել Է ընտրական հանձնաժողովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: