ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել Թեհրանից ժամանած վերջին ինքնաթիռը: Այս չվերթով Հայաստան է եկել 82 ՀՀ քաղաքացի: Ստուգվել է բոլորի ինքնազգացողությունը: Ուղևորներից ոչ մեկ չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ։ «Բոլորը կգտնվեն տնային հսկողության տակ»,- տեղեկացրել է Արսեն Թորոսյանը: «Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Նրանց կրկին ուղեկցել էր մեր մասնագետը՝ հենց Թեհրանից հետևելով նրանց ինքնազգացողությանը և օբյեկտիվ ախտանշաններին։ Ուղևորներից ոչ մեկ չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ։ Նրանք բոլորը կգտնվեն տնային հսկողության տակ։ Մինչ օրս կատարվել է 108 լաբորատոր տեստ. բոլորը եղել են բացասական»,- ֆեյսբուքի իր մէջում գրել է նախարարը։
Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը՝ մեր 82 քաղաքացիներով. Արսեն Թորոսյան

Ի պատասխան ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի գրության, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը դատապարտելի է համարել Հայաս...
Իշխան Սաղաթելյանի հոր դեմ քրեական գործեր են հարուցել. «Հրապարակ»
Ռիմա Դեմիրճյանի բնակարանն այլևս չեն պահպանի
«Մայր Հայաստան» դաշինքի ավագանու անդամի թեկնածու Գևորգ Ստեփանյանը կոչով դիմել է երևանցիներին