Փետրվարի 28-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ 2019 թվականի հոկտեմբերի 10-ից ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) և 235-րդ (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով հետախուզվող Նարեկ Պ․-ն գտնվում է Դավթաշենի հյուրանոցային համալիրներից մեկում։
Բերման ենթարկելու գործողության ընթացքում հետախուզվողը կրակոցներ է արձակել։ Ոստիկանները վնասազերծել են Նարեկ Պ․-ին և բերման ենթարկել ՔՈԳՎ։
Հրազենը հայտնաբերվել և առգրավվել է։
Գործողության ընթացքում տուժած անձինք չկան։
Նախաքննությունը շարունակվում է։
Կարդացեք նաև:
ԿԳՄՍ փոխնախարարը Գեղարվեստի ակադեմիայի թնջուկը լուծելու փոխարեն գնացել է Վրաստան․ «Ժողովուրդ»
Հայտնի Ական` Վանաձորի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար. «Հրապարակ»
Պայքարում ենք օրենքի գերակայության համար. ՀՀ-ԵՄ բարեկամական խմբի ղեկավար Լուկաս Ֆուրլաս
Ապարան համայնքի ղեկավարի՝ ավտոբուսի երթևեկությունը վերականգնելու հավաստիացումներից անցել է ուղիղ 20 ...