ԱԺ <ԻՄ քայլը> խմբակցության պատգամավորՍոֆյա Հովսեփյանը <Blic.am>ի հետ զրույցում անդրադառնալով Ապրիլի 5-ի Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, նշեց, որ քարոզարշավի ընթացքում համապատասխան կազմակերպչական աշխատանքներով է զբաղվելու Շիրակի մարզի թիվ 33 ընտրատեղամասում, որը ընդգրկում է Արթիկի տարածաշրջանի գյուղերը և Անի համայնքը:
-Ձեր տարածաշրջանի պատգամավոր ԿարենՍարուխանյանի հետ միասի?ն եք համակարգելու քարոզարշավի աշխատանքները:
— Կարեն Սարուխանյանը լինելու է թիվ 30 ընտրատարածքում, եթե չեմ սխալվում Աշոցք, Ամասիա, Սարակապ հատվածում:
-Պատկերացնու?մ եք նրա հետ համատեղ աշխատանքը, նկատի ունենալով բոլորովին վերջերս Ազգային Ժողովում ձեր միջև տեղի ունեցած միջադեպը:
-Ես հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը, բայց քանի դեռ մենք միասին գործում ենք, նույն դահլիճում ենք, և եթե կա ընդհանուր նպատակ, ապա ես չպետք է հանուն ամբիցիաների այդ նպատակը ձախողեմ: Այլ բան է, եթե ես Կարեն Սարուխանյանի հետ գործից դուրս աշխատեմ կամ հաղորդակցվեմ : Այլ բան է, թե հանուն նպատակի մենք ինչ ընդհանուր ճանապարհ պետք է գտնենք: Ինձ համար առաջնահերթը նպատակն է, այլ ոչ թե Կարեն Սարուխանյանի անձը: Եթե անձի մասին է խոսքը, ապա ես կարող եմ իր հետ ընդհանրապես հաղորդակցություն չունենալ, ինչը չունեմ, իսկ եթե նպատակի՝ քարոզարշավի ժամանակ որևէ կերպ մեկս մեկին չենք խոչընդոտելու:
-Ըստ Ձեզ, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի դատավարությունները ի?նչ ազդեցություն կունենան հանրաքվեի քարոզարշավի ընթացքի վրա
-Բացասական առումով չի ազդելու, իսկ դրական առումով ազդելու է, որովհետև ժողովուրդը այնուամենայնիվ պահանջում է առավել քան խիստ մոտենալ այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը դարձրեցին առավել անբարենպաստ և այսօր պատասխանատվություն չեն կրում:
—Կորենավիրուսի մասին հավանական վտանգի լուրերը կարո?ղ են անդրադառնալ քարոզարշավի վրա, մտավախություն չունե?ք որ մարդիկ կարող են զգուշանալ և չմասնակցել քարոզարշավին:
-Կորենավիրուսի ռիսկերը մեր երկրում վերահսկվում են առողջապահության նախարարության կողմից, իսկ ապրիլի 5-ին, կարծում եմ այդ մասին անգամ մոռացած կլինեն, որովհետև պետք չէ ֆիքսվել մի բանի վրա, որը այս պահին կառավարելի է:
-Եթե հանրաքվեի արդյունքները վիճարկելու առիթ ստեղծվի, <Այո>-ի շտաբը կդիմի? Սահմանադրական դատարան
-Դա պետք է լինի ընդհանուր քննարկման արդյունքում, դա կլինի թիմային որոշում, չնայած կարծում եմ, եթե չկա ՍԴ լեգիտիմություն, ապա վիճարկելու գործընթաց էլ բնականաբար չի լինի:
-Ինչպիսի?ն է Շիրակի մարզում տրամադրվածությունը հանրաքվեի հանդեպ:
-Բազմաթիվ հանդիպումների ընթացքում հասկացել եմ, որ տրամադրվածությունը չափազանց դրական է, բավականին զարմանալի է, քանի որ ես կարծում էի, որ այս պահին դա չի հետաքրքրում: Բայց մարդիկ շատ հետաքրքրվում են, փորձում են ամեն կերպ իրենց ներդրումներն ու աջակցությունը ցուցաբերել: Այնպես, որ այն խոսակցությունները, թե մարդիկ անտարբեր են դարձել, չեն ուզում մասնակցել հանրաքվեին, ընդամենը հերյո
Լիլիթ Ավետիսյան