Քաթարը կորոնավիրուսի տարածման շրջանակում Իրան է հացրել 6 տոննա բժշկական դիմակ և սարքավորումներ՝ որպես օգնություն, որը Թեհրանին էր առաջարկվել Քաթարի էմիրի կողմից:Այս մասին, РИА Новости-ի փոխանցմամբ, գրում է QNA գործակալությունը՝ հղում տալով Իրանում դիվանագիտական ներկայացուցչությանը:
Նախորդ շաբաթ Քաթարի էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանին որոշում էր կայացրել Իրան օգնություն ուղարկել և այստեղ հասցնել անհրաժեշտ դեղամիջոցներ և սարքավորումներ:
Իրանի իշխանությունների վերջին տվյալներով՝ 853 մարդ մահացեկ է կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդություններից և բարդություններից: Այս վիրուսով վարակումների թիվը հասնում է 15 հազարի:
Կարդացեք նաև:
Ռուբեն Վարդանյանը պարենային անվտանգության հարցեր է քննարկել արտադրող ընկերությունների ներկայացուցիչն...
Ռուսաստանը եւ Իրանը պատրաստում են փաստաթղթեր. Լավրով
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԱՊՀ երկրների ղեկավարներն Աստանայում
Արցախին առնչվող բացառիկ որոշում. Կանադայի Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հատուկ նիստ է եղել