Էջմիածնում աշխատակից-բնակիչ շփումը նվազեցվում է. քաղաքացիների սպասարկման սենյակում տեղադրվել են ապակյա պատնեշներ. Դիանա Գասպարյան (լուսանկարներ)

Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում Էջմիածնի քաղաքապետարանի քաղաքացիների սպասարկման սենյակում տեղադրվել են ապակյա պատնեշներ՝ նվազեցնելու աշխատակից-բնակիչ ֆիզիկական կոնտակտը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

«Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում, հոգ տանելով ինչպես մեր աշխատակիցների, այնպես էլ քաղաքապետարան դիմող մեր համաքաղաքացիների առողջության մասին, այսօր քաղաքացիների սպասարկման սենյակում տեղադրվեցին ապակյա պատնեշներ՝ ավելի նվազեցնելու համար աշխատակից-բնակիչ ֆիզիկական կոնտակտը:

Շնորհակալ ենք Էջմիածին քաղաքի ավագանու անդամ Գևորգ Ղազարյանին՝ այս ամենը նախաձեռնելու և օպերատիվ կազմակերպելու համար:

Հ.Գ. Ամեն դեպքում չենք մոռանում տնից դուրս գալ և քաղաքապետարան գալ միայն խիստ անհրաժեշտության պարագայում»,- գրել է նա: