Հայաստանի տարածք մուտք գործելու արգելքի վերաբերյալ նոր բացառություններ են սահմանվել

Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրության պարետի որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու արգելքի վերաբերյալ նոր բացառություններ են սահմանվել:

ՀՀ կառավարության պաշտոնական կայքից հայտնում են, որ երկիր մուտք գործելու արգելքի վերաբերյալ բացառություն են սահմանվում նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում պլանավորված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող մասնագետների, պատվիրակությունների անդամների համար, Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնություն արձակուրդ մեկնած, գործուղման և բուժման մեջ գտնվող զինծառայողների համար:

Որոշումը ուժի մեջ է մտնում որոշման հրապարակման պահից: