Հարավկովկասյան երկաթուղին միացել է կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման համար անցկացվող դրամահավաքին: Հայաստանի Հանրապետության Ֆինանսների նախարարությունում բացված հատուկ հաշվեհամարին իրենց մեկօրյա աշխատավարձերն են փոխանցել ընկերության ղեկավար կազմի ներկացայուցիչները:
Փոխանցված գումարի ընդհանուր չափը կազմել է գրեթե 5 մլն դրամ:
Լինելով սոցիալական ուղղվածություն ունեցող ընկերություն՝ ՀԿԵ-ն մշտապես մասնակցում է հասարակական կարևոր նախագծերին և բարեգործական ակցիաներին, օժանդակություն ցուցաբերում կրթական կազմակերպություններին և ծրագրերին:
Կարդացեք նաև:
Փախուստ հոգեբաուժարանից, մեքենայի առևանգում. 41 պատահար. իրավիճակը Հայաստանում տոնական օրերին
«Ավան Պլազա» հյուրանոցի մոտակայքում մեքենան շրջվել է, կա վիրավոր
ՊՆ ծառայողը Opel-ով բախվել է բետոնե պատնեշին ու ծառին. 2 զինծառայողների կյանքը փրկել չի հաջողվել
Երկրաշարժ Հայաստանում․ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գյումրիից 39 կմ հյուսիս