Չինաստանում կորոնավիրուսից մահացել է ընդամենը 9 մարդ. Վարակի էպիկենտրոնում՝ Ուհանում, վարակման նոր դեպքեր չեն գրանցվել

COVID-19-ից վերջին օրերին Չինաստանի ցամաքային հատվածում մահացել է 9 մարդ: Մահացածներից բոլորը վարակված են եղել արտերկրում: Ապաքինվել է 491 պացիենտ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեին:

47 բերված դեպքերից 19-ը գրանցվել է Շանհայում, 5-ը՝ Պեկինում, 5-ը՝ Գուանդուն նահանգում, 4-ը՝ Տյանցզին քաղաքում, 4-ը՝ Ֆուցզյան նահանգում, երկուական դեպք է գրանցվել ինքնիշխան Ներքին Մոնղոլիայում, Ցզյանսու և Սիչուան նահանգներում: Ընդհանուր առմամբ՝ Չինաստանում այս պահին հայտնաբերվել և հաստատվել է նոր տեսակի կորոնավիրուսի վարակման 474 դեպք:

Ներկայումս ամբողջ երկրի տարածքում գրանցված է ևս 134 մարդ, ում մոտ COVID-19 է կասկածվում:

Չինաստանի Հուբեյ նահանգում, ինչպես նաև Ուհան քաղաքում, որտեղից վարակը սկսվել էր տարածվել, վարակման նոր դեպքեր չեն գրանցվել: Հիվանդանոցներից դուրս է գրվել 487 մարդ: Գրանցվել է մահվան 3 դեպք: