Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 590 նոր դեպք. մահացել է 20 մարդ

Հայաստանում ապրիլի 4-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 590 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 196 634-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը։

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 17 քաղաքացի, մահացածների թիվը 3592 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Ապրիլի 4-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 921 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 20 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4513-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 608 է, ընդհանուր առողջացածներինը՝ 176 009, փաստացի բուժվողներինը՝ 16 112 (մեկ օրում նվազել է 38-ով): Մեկ օրում արվել է 3587 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 873 239 թեստ: