Երբ կարևորվում են մշակութային արդի խնդիրները

«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը և կուսակցության փոխնախագահ Վարդան Խաչատրյանը կուսակցության գրասենյակում հյուրընկալել են մի շարք արվեստագետների, որոնց հետ քննարկել են հայ ժամանակակից արվեստի և մշակույթի արդի խնդիրները։
Երվանդ Թարվերդյանը ներկայացրել է կուսակցության գաղափարախոսությունը, որի հիմնական առանցքն է՝ ազգային մշակույթը և ազգային միտքը։ Արվեստագետները ողջունել են կուսակցության մուտքը` քաղաքական դաշտ և կիսվել իրենց մտահոգություններով և առաջարկություններով՝ ուղղված Հայաստանում արվեստի ոլորտի զարգացմանը։
Հյուրերը շնորհակալություն են հայտնել կուսակցության ղեկավարներին, նման հետաքրքիր հանդիպման ձևաչափի համար։ Երվանդ Թարվերդյանը խոստացել է, որ հաջորդ հանդիպումը կլինի արվեստագետների ավելի մեծ կազմով , որտեղ ավելի առարկայական կդիտարկվեն բոլոր խնդիրները։