Սիրելի ընկերներ, Բարգավաճ Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակում լինելու եմ որպես պատգամավորի թեկնածու: Շատ բան չեմ ուզում ասել, կասեմ ընդամենը մեկ բան, եկել է ժամանակը, որ Աջափնյակը ունենա ակտիվ ու իր ժողովրդի կողքին կանգնած պատգամավոր։ Վստահ եմ, որ շատերդ ինձ եք վստահելու ձեր քվեն և բոլորով միասին կերտելու ենք մեր երկրի բարգավաճումը ու ապրելու ենք բարգավաճ Հայաստանում։ Իմ բոլոր ընկերներին, բարեկամներին, ծանոթներին` Մեղրիից մինչև Գյումրի, Էջմիածնից մինչև Նոյեմբերյան կոչ եմ անում ընտրել Բարգավաճ Հայաստան կուսակցությանը։ Անկախ նրանից թե որ տարածքում կընտրեք Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, իմացած եղեք մի բան` ընտրում եք ինձ։