Լրագրող Հայկանուշ Գրիգորյանը ՖԲ իր էջում գրառում է կատարել և կից տեղադրել լուսանկարներ ու տեսանյութ

Երեխաները ժպտալու իրավունք ունեն։ Նրանք ժպտում են կյանքին, նույնիսկ երբ կյանքը չի ժպտում, նույնիսկ երբ կյանքը կորցրել է իր բոլոր ուրախ գույներն ու դարձել համատարած գորշություն։ Եվ հատկապես այդ գորշության դեմ պայքարելու նրանց ամենապարզ ու ամենահզոր զենքը ժպիտն է՝ անկեղծ, անդավ մանկական ժպիտը, որ կյանքին գույներ հաղորդելու տարօրինակ զորություն ունի։ Այդ ժպիտը Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոց -ում վերածվել էր մեղեդիների, որ դպրոցի կրտսեր սաների մատների տակից հոսում էին՝ որպես խաղաղության համար պայքարի յուրօրինակ ձև, որպես մաղթանք՝ թող խաղաղ լինի երկինքը բոլոր երեխաների։ Բաբգենն էլ միացավ այդ հզոր մաղթանքին «Շողեր ջան»-ի իր կատարմամբ: Շնորհակալություն, սիրելի երաժշտական դպրոց, շնորհակալություն, սիրելի Marina Gevorgyan