ԱԺ արտահերթ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է. սկսվում է քվեաթերթիկների հաշվարկը

Հայաստանում ավարտվել է Ազգային Ժողովի 8-րդ գումարման արտահերթ ընտրությունների քվեարկությունը: Այս րոպեներին երկրի ամբողջ տարածքում փակվում են ընտրատեղամասերը, սկսվում է արդյունքների հաշվարկի գործընթացը:

21։00-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի ընտրողների մասնակցության վերջնական ցուցանիշը: Կեսգիշերի շրջանում սկսվի արդյունքների հրապարակումը առցանց ռեժիմով: