ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վահե Գրիգորյանի մասնակցությունն անհնարին է. Արա Զոհրաբյան

Այսօր Սահմանադրական դատարանում վիճարկվում են 2021-ի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքները՝ «Հայաստան» դաշինքի, «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունների, «Պատիվ ունեմ» դաշինքի դիմումների հիման վրա:

«Զարթոնքի» գործադիր մարմնի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը միջնորդություն ներկայացրեց ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի՝ գործի քննությանը մասնակցելու անհնարինության մասին: Նա ասաց, որ ՔՊ առաջին համարը Նիկոլ Փաշինյանն է, իսկ Վահե Գրիգորյանը նախկինում հանդիսացել է Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչը ոչ միայն ՀՀ-ում, այլեւ՝ ՄԻԵԴ-ում, ուստի նա չի կարող մասնակցել սույն գործի քննությանը.

Մանրամասները՝ տեսանյութում: