Ձեռի հետ մի ուրիշհանձնաժողով էլ ստեղծեք.ՉԻ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նորընտիր պատգամավորների հետ հանդիպմանը, ասել է. «Որոշվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծել»:

«ՉԻ». Լավ գաղափար է: Վաղուց էր պետք: Միայն թե, ձեռի հետ միանգամից մի հանձնաժողով էլ ստեղծեք, որը կպարզի Գեղարքունիքում կամ Սյունիքում ադրբեջանցիների առաջխաղացման հանգամանքները: 

Կարող ենք նույնիսկ ասել, թե 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովն ինչ է պարզելու: Պարզելու է, որ բացի Նիկոլ Փաշինյանից ու ՔՊ-ից, մնացածները զբաղվել են Ղարաբաղ ծախելով: Սկսած 1988 թվից: Ու եթե չլիներ Նիկոլ Փաշինյանը, Ղարաբաղը վաղուց ծախել-պրծել էին, ինքն եկել ու հերոսաբար կանգնեցրել է այս հանձնումը:

Անուններով էլ կարող ենք ասել, թե ով է մեղավոր լինելու: Բայց դա արդեն իրենց պրոբլեմն է լինելու: Ոնց որ իրենք էին 1998 թվականի հեղաշրջումից հետո 20 տարի հայտարարում, թե Լևոնը Ղարաբաղը ծախում էր, նույն ձևով, նույն մեղադրանքները իրենց գլխին կջարդեն, մի քիչ կխելոքանան: Կամ՝ չեն խելոքանա, էլի կուտեն: