Աստղերը հուշում են. Արմեն Ռուստամյան.ՉԻ սատիրիկոն

Արմեն Ռուստամյան. Կենդանակերպի նշանը՝ Մայկա Օբլիգացիա

Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի յեղափոխական իրադարձություններով:

Երկուշաբթի օրը խորհրդարան մտնելիս կիմանաք, որ ձեզ ստուգելու են մետաղորսիչով. ստիպված կլինեք 2 «Մակարով» ատրճանակները, 3 «Ֆ-1» նռնակներն ու ԱԿՄ-ի մագազինը վերադարձնել «Հրո» գաղտնի կառույցին:

Երեքշաբթի օրը ձեր հիացմունքը կհայտնեք Հրայր Թովմասյանի գործունեության հանդեպ՝ ընդգծելով, որ նա մեր օրերի «Հրայր Դժոխքն» է:

Չորեքշաբթի օրը մետաղորսիչով ստուգելուց հետո ձեզ նորից թույլ չեն տա խորհրդարան մտնել. կպարզվի, որ ձեր արյան մեջ չուգունի պարունակությունն է բարձր:

Հինգշաբթի օրը խորհրդարանի առաջին նիստին կներկայանաք ճղճղված ու մեծ անցքերով ջինսով, ու կհայտարարեք, որ այդպիսով ՀՅԴ-ն 130 տարի պայքարում է ոչ ավանդական կուսակցությունների դեմ:

Ուրբաթ օրը կուսումնասիրեք խորհրդարանի շենք տանող ստորգետնյա թունելների քարտեզը և կպարզեք, որ եռակողմ համաձայնագրով այդ թունելները վերահսկում են ռուսական թունելապահ զորքերը:

Շաբաթ և կիրակի օրերին «ծելնյաժկա» հագեք. դա «ծովից ծով Հայաստանի» մասին հիշեցնելու ամենաօպտիմալ տարբերակն է: