Ալեն Սիմոնյանը լրագրողներից երեք օր ժամանակ է խնդրել

Այսօր խորհրդարանում հավատարմագրված մի քանի լրատվամիջոցների լրագրողներ հանդիպում են ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Հանդիպումը նախաձեռնել են լրագրողները` խորհրդարանում լրագրողների աշխատանքային տեղաշարժի սահմանափակումների հետ կապված:

Հանդիպմանը Ալեն Սիմոնյանը ներկայացրել է այն պատճառները, որի հիման վրա որոշել են լրագրողների տեղաշարժը սահմանափակել: Լրագրողներն էլ իրենց հերթին են ներկայացրել այն հիմքերը, ըստ որի այդ սահմանափակումների դեպքում աշխատանքային ինչ լուրջ խնդիրների են բախվելու: Սիմոնյանը լրագրողներից երեք օր ժամանակ է խնդրել, հարցն իր թիմի հետ քննարկելու ու որոշում կայացնելու համար:

Սոնա Գրիգորյան