Հովհաննես Հովհաննիսյանը՝ ԵՊՀ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատար

ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը տեղեկացնում է, որ Երևանի պետական համալսարանում այսօր՝ օգոստոսի 5-ին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը գիտական խորհրդի անդամներին ներկայացրել է ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին։ Նա «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր, աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանն է:

Հիշեցնենք, որ ArmLur.am-ը դեռ երեկ էր գրել, որ Հովհաննես Հովհաննիսյանին կնշանակեն ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Գրել էնք նաև, որ ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Հովհաննիսյանը ԵՊՀ անձնակազմի հետ օրերս հանդիպումներ է ունեցել, բոլորի հետ «կոմպրոմիսի» եկել ու կարծես, թե իշխանությանը հաջողվել է ԵՊՀ-ում առաջացած ճգնաժամին ի վերջո հանգուցալուծում տալ: