Զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման արարողություն

3-րդ զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել է զինվորական երդման հանդիսավոր արարողություն:
Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին` պատվով​ պաշտպանելով հայրենի երկրի սահմանները։ Զորամասերի հրամանատարները շնորհավորել են զինծառայողներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն, հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։