Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է՝ օգոստոսի 16-ից մինչև օգոստոսի 29-ը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 35-րդ կմ-ին՝ «Քոբեր» կոչվող երկաթուղային կայարանի մոտակայքում, իրականացվում են երկաթուղու ուղեանցի վերակառուցման աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակ է լինելու։
Վարորդներին առաջարկվում է նշված ճանապարհահատվածը շրջանցել Օձուն-Ստեփանավան ճանապարհով։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։
Կարդացեք նաև:
Ձգտելու եմ ՄԻՊ ինստիտուտը դարձնել հարթակ հանրային համերաշխության հասնելու ճանապարհին․ ՀՀ նորանշանակ ...
Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի նախագահի հե...
Հայտարարագիր ներկայացնողների ցանկը կմեծանա. «Ժողովուրդ»
Ռումբերի մասին կեղծ ահազանգերի հետևանքը. «Հրապարակ»