ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրառում է կատարել

ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Տեղեկություններ եմ ստանում, որ ադրբեջանական զինուժը թիրախավորել է Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերի դիրքերը.

-Կութ, Ազատ, Նորաբակ, Սոթք: Սահմանամերձ բնակավայրերը վտանգված են.

-Կրակոցների և ծանր տեխնիկայի գործադրման արդյունքում հնչած պայթյունների ձայնը խաթարել է բնակիչների խաղաղ կյանքի իրավունքը.

-Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները տարհանվել են հանքավայրի տարածքից՝ նրանց անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով.

— Նախնական տվյալներով ունենք երկու զոհ.

-Հուսամ՝ հայկական զինուժը դիրքային առավելությունները կպահպանի Գեղարքունիքի մարզում…

— Դե առավոտյան էլ Երասխում զոհ ունեցանք…

Խաղաղ գիշեր բոլորիս»: