Հայաստանը կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ» 2021-ին

Հայաստանը, մեկ տարվա դադարից հետո, կմասնակցի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթին: Այս մասին տեղեկանում ենք մրցույթի պաշտոնական կայքից, որտեղ հրապարակված են այս տարվա մասնակից երկրների անունները:

Ըստ կայքի՝ մրցույթին մանակցելու են 19 երկրների ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ անցած տարի մրցույթը տեղի ունեցավ հետպատերազմական շրջանում, ինչի պատճառով Հանրային հեռուստաընկերությունը հրաժարավեց մրցույթին մասնակցելուց։