Պեսկովը կարեկցանք է հայտնել Պուտինին ուղղած դպրոցականին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը կարեկցանք է հայտնել դպրոցական տղային, որն ուղղել էր նախագահին վերջինիս սեպտեմբերմեկյան դասախոսության ժամանակ:

«Ես պատկերացնում եմ, թե ինչի միջով է անցել այդ խեղճ տղան»,- «Ռեգնում» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման շրջանակում:

Աղբյուրը հիշեցնում է, որ սեպտեմբերի 1-ին Վլադիվոստոկում «Օկեան» կրթական կենտրոնում տեղի ունեցած հանդիպմանը Պուտինը Շվեդիայի հետ Պետրոս Առաջինի վարած պատերազմի մասին խոսելիս այն անվանել է «Յոթամյա պատերազմ»: Դպրոցականն ուղղել է վերջինիս՝ հիշեցնելով, որ պատերազմը կոչվում էր Հյուսիսային: Կատարվածը բուռն քննարկումների առիթ էր դարձել համացանցում: