ՌԴ-ն շարունակում է Մինսկի խումբը համարել կարևոր գործիք. ՌԴ փոխարտգործնախարար

Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է ԵԱՀԿ Մինսկի խումբը համարել կարևոր գործիք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն առաջ մղելու տեսանկյունից: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Շփումները շարունակվում են, գուցե ոչ այնքան հրապարակային, սակայն շարունակվում են: Մինսկի խմբի մեր համանախագահը այցելել է Բաքու և Երևան, այնտեղ մի շարք հանդիպումներ է ունեցել, այդ թվում և բարձր մակարդակով: Ներկայումս համանախագահների եռյակը ծրագրում է հանդիպել Նյու Յորքում՝ Գլխավոր ասամբլեայի շրջանակում, ընդ որում հանդիպել ինչպես իրար, այնպես էլ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Եթե դա տեղի ունենա, ապա լավ նշան կլինի»,- հայտարարել է Ռուդենկոն: