Հակակոռուպցիոն կոմիտեն կունենա 30 հաստիք

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու նախագծին: Այս  նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեում հաստիքները 20-ի փոխարեն դարձնել 30-ը։

Նախագծի հեղինակներն են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների պատգամավորներ Վահագն Հովակիմյանը և Վլադիմիր Վարդանյանը։ Հավելենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ է նշանակվել Սասուն Խաչատրյանը, որը նախկինում ՀՔԾ պետն էր: