Իրավունք Հայաստան Հասարակություն Մամուլ Քաղաքականություն

ՀՀԿ-ն կմասնակցի ջահերով երթին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի նախօրեին՝ սեպտեմբերի 26-ին, ժամը 18։30-ին «Հայաստան» դաշինքը նախաձեռնել է ջահերով երթ Գարեգին Նժդեհի հրապարակից դեպի Եռաբլուր: «Ցույց տանք թշնամուն, որ հայը չի հանձնվել»,-ասված է հայտարարության մեջ:

«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, չնայած պաշտոնական առաջարկ չի եղել, սակայն երթին մասնակցելու որոշում ունի նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությունը՝ թե՛ ղեկավար մարմնի, թե՛ պատգամավորների, թե՛ տարածքային կառույցների ակտիվ ներգրավմամբ:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ ՀՀԿ-ի այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով ընդհանուր ազգային օրակարգը և կարևորելով փողոցային պայքարում իրական ընդդիմադիր ուժերի միասնականությունը: Այս տեղեկությունը ՀՀԿ գրասենյակից ճշտել չհաջողվեց, քանի որ ժամը բավականին ուշ էր»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

 

Կարդացեք նաև

Այսօր կհնչեն Հայոց եկեղեցու բոլոր տաճարների զանգերը

superuser

Կարապետյանը հանձնարարեց ներկայացնել 2018-ին նախատեսվող և նոր մշակված ներդրումային ծրագրերի փաթեթները

Agahavni Sukiasyan

Կարագի դիֆիցիտ, թե՞ գերիշխող դիրքի չարաշահում․ Սուրեն Փարսյան

Van Sedrakyan