Դատարանը հետաձգեց Չարչյանին գրավով ազատ արձակելու միջնորդության որոշումը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը կրկին հետաձգեց Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին միջնորդությունը` նշանակելով դատաբժշկական փորձաքննություն:

Դատաբժշկական փորձաքննությունը կպարզի` թե ինչ հիվանդություններ ունի Արմեն Չարչյանը եւ ինչ բուժում է նրան անհրաժեշտ եւ արդյոք դրանք համապատասխանում են կալանքի հետ անհամապատասխանելի հիվանդությունների շարքին:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 13-ին:

Նշենք, որ Չարչյանի պաշտպանները որպես գրավի չափ նշել են 20 միլիոն ՀՀ դրամը։