Անվստահության մթնոլորտում վստահելի թեկնածուներ են փնտրում

Մեր տեղեկություններով՝ ՏԻՄ ընտրությունների համապատկերում լարվել են փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի ու Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հարաբերությունները: Ի մասանավորի՝ Ռոմանոս Պետրոսյանը ցանկանում է հարազատ Կոտայքի մարզում ինքը լինել պայմաններ թելադրողը, այսինքն՝ անձամբ ընտրել առաջիկա ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ն ներկայացնող թեկնածուներին: Սուրեն Պապիկյանը, սակայն, դեմ է արտահայտվել Ռոմանոսի կողմից թեկնածուներ առաջադրելու ջերմեռանդ նախաձեռնությանը՝ պատճառաբանելով, որ «թեկնածուները վստահություն չեն ներկայացնում, նրանք մարդիկ են, որոնք ոչ մի ոլորտում նորմալ աշխատանքային կենսագրություն չունեն», ավելին՝ «համայնքում նրանց չեն ճանաչում»: Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ Սուրեն Պապիկյանը Ռոմանոս Պետրոսյանին առաջարկել է հրաժարվել թեկնածուներ ներկայացնելու նախաձեռնությունից և այդ գործառույթը զիջել իրեն այն հիմնավորմամբ, որ Ռոմանոսի առաջադրած թեկնածուները կպարտվեն: Սակայն Ռոմանոս Պետրոսյանը համոզված հակադարձել է՝ «իմ թեկնածուն չի պարտվի. եթե մարզում իմանանան, որ Նիկոլ Փաշինյանի կուսակցության թեկնածուն է, անպայման կընտրեն»…