Մասիսի մշակութային առօրյան քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի ուշադրոթյան կենտրոնում

ՄՊՍԿ-ի «Մասիսի նոր սերունդ» և Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմն. դպրոցի «Սիրոն» թատերախմբերը, սաների ծնողները, գեղարվեստական ղեկավար՝ Արշակ Ղազարյանի գլխավորությամբ իրենց խորին շնորհակալությունն են հայտնում Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մշտապես խմբերին հովանավորելու և Մասիս քաղաքում մշակույթը պահպանելու, զարգացնելու համար։
Հ.Գ Սույն թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 2-ը թատերախմբերը մասնակցել են Վրաստանի հանրապետության մայրաքաղաք Թբիլիսիում կայացած ,,Waveideas Georgia’’ I միջազգային մշակութային փառատոնին։