«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի իշխանությունները շարունակում են փոփոխությունները դիվանագիտական կորպուսում, այդ թվում՝ դեսպանների ու միջազգային կազմակերպություններում մեր երկրի ներկայացուցիչների կազմում:
«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, իշխանությունները «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանին առաջարկել են ստանձնել Բելառուսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:
Թե ինչ պատասխան է տվել Ուրիխանյանը, մեզ չհաջողվեց ճշտել, սակայն փաստ է, որ Բելառուսում ՀՀ դեսպանի փոփոխություն տեղի չի ունեցել և, մեր աղբյուրների փոխանցմամբ, հիմա արդեն չի սպասվում»:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում