Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են

Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Հրազդանի, Սևանի, Ճամբարակի, Ապարանի, Արագածի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Մարտունիի տարածաշրջանում՝ ձնախառն անձրև։

Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, զգուշացնելով, որ Դիլիջանի ոլորանները կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ են։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

«Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով»,- նշված է հաղորդագրության մեջ: