Փարիզում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

Փարիզում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ Ֆրանսիայի՝ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանի միջնորդությամբ։

Ֆրանսիայի արտգործնախարարը Թվիթերում գրառում է արել հանդիպման մասին․

«Այսօր Փարիզում ես հավաքեցի Հայաստանի և Ադրբեջանի իմ գործընկերներին՝ օգնելու նվազեցնել լարվածությունը։ Ֆրանսիայի դրոշի համախմբումը ամբողջական է մնում Մինսկի խմբում։ Մենք չենք մոռանում մեկ տարի առաջ բռնկված պատերազմի զոհերին»։