Բա դու ի՞նչ գիտես.ՉԻ

2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը ստորագրելուց հետո, հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է. «Ըստ էության, եթե մենք տեսնում ենք, թե ինչ վիճակում ենք այսօր, հետահայաց կարող ենք ասել, որ եթե մենք մի տարի առաջ համաձայնված լինեինք 5 տարածքները վերադարձնելու բանաձևին, ըստ էության կունենայինք ավելի լավ վիճակ, քան ունենք այսօր: Եվ դա ճշմարտություն է»:

«ՉԻ». Մենք սա չենք մեկնաբանում: Ղարաբաղը վարի տալուց հետո մարդն ասում է՝ իմանայինք, այսպես չէինք անի: Թեպետ դեռ 1997 թվականից զգուշացրել էին, թե ինչ կլինի, եթե այդպես անեք: 

Ավելի հետաքրքիր է, թե ինչ է ասելու այսօր՝ իր ֆեյսբուքյան ասուլիսում: Մի քանի տարբերակ կա.

1.    եթե ես իմանայի, որ այսպես է լինելու, հեղափոխություն չէի անի, ըստ էության կունենայինք ավելի լավ վիճակ, քան ունենք այսօր:

2.    եթե ես իմանայի, որ միջազգային հանրությունը մեզ չի հասկանա, ըստ էության կունենայինք ավելի լավ վիճակ, քան ունենք այսօր:

3.    եթե ես 1990-ականների պատերազմում հաղթած ղեկավարների խորհուրդները լսեի, ըստ էության կունենայինք ավելի լավ վիճակ, քան ունենք այսօր:

4.    եթե ես իմանայի, որ պետություն ղեկավարելը տարբերվում է թերթ ղեկավարելուց, ըստ էության կունենայինք ավելի լավ վիճակ, քան ունենք այսօր: