Ցավակցում ենք

Կյանքից հեռացել է բազմավաստակ մանկաբույժ Լենա Օրուջյանը:  Աշխատանքային երկար տարիների ընթացքում, բժշկուհին հազարավոր երեխաների առողջության պահպանման գործում մեծ դերակատարում է ունեցել: Նա սիրված և հարգված էր թե   ծնողների, թե՝ գործընկերների կողմից:

Blic.am-ի խմբագրակազմը խոր վշտով ցավակցում է Լենա Օրուջյանի ընտանիքին և նրա դստերը՝  Արմինե Ավագյանին՝ սիրելի մոր մահվան կապակցությամբ: