News 1 Իրավունք Հայաստան Հասարակություն Մամուլ Քաղաքականություն

Կարին Տոնոյանի հեռանալու պատճառները «Ազատագրական շարժանն» էլ է անհայտ

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը երեկ հայտարարել է, որ դադարեցնում է մասնակցությունն «Ազատագրական շարժմանը», որ նոր-նոր է ձևավորվել։ Շարժման նախաձեռնող խմբի անդամներից են նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, Նաիրի Հոխիկյանն ու այլք։

Տոնոյանը շարժումից դուրս գալու պատճառների մասին Facebook-ի իր էջում գրել է, որ իշխանությունների դեմ պայքարն այլ կերպ է պատկերացնում։
«Մի ցավալի բան միայն անպայման պիտի նշեմ- այս ճանապարհին ում կողքը կանգնեցինք, ասացին՝ գործ չունեք, իրենք ուրիշ տեղից են ուղղորդվում, ում հետ բարևեցինք, ասացին՝ զգույշ, եկել են ձեզ փչացնելու….. համոզված եմ նույնը բոլորին են ասում, և այսպես պիտի վախեցած ապրե՞նք, միթե մեր Երկրում չկա ազատ կամքի տեր ժողովուրդ, պարզապես մարդիկ, որոնց համար ամենաթանկը Հայրենիքն է, համոզված եմ՝ կա»,- գրել է նա։

«Ազատագրական շարժման» անդամները ArmLur.am-ի հետ զրույցում նշեցին, որ մինչև այս պահն էլ իրենց համար է անհասկանալի, թե ինչո՞ւ է մտափոխվել Կարին Տոնոյանը։ «Ասում է՝ հանդիպումներ է նախաձեռնում, բայց մեզ էլ հստակ չէ, թե ինչ հանդիպումների մասին է խոսքը»,- մեզ հետ զրույցում ասացին նրանք։

«Այսինքն՝ գուցե այնպիսի ուժերի հետ է ուզում հանդիպել, որոնց հետ հանդիպմանը դուք դե՞մ եք»,- հարցրեցինք։ «Չեմ կարող ասել՝ ինչ ուժերի հետ է ուզում հանդիպել, պարզ է, սակայն, որ ինչ-որ խնդիր կա, որ մեզ հետ նույն հարթակում լինելն անհնարին համարեց»,- հավելեց մեր զրուցակիցը։

Կարդացեք նաև

Սահմանադրական դատարանը համաձայնել է ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման ժամկետների վերաբերյալ Հանրապետության նախագահի հարցադրումների հետ

superuser

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 134 նոր դեպք

superuser

«Զինվորի վարտիքի մեծագույն մասնագետ, դու ի՞նչ գիտես՝ առաջնագիծն ինչ է». Սեյրան Օհանյանը՝ վարչապետին

superuser