Դեկտեմբերի 27-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կարգալույծ է հռչակվել Մասյացոտնի թեմի հոգևոր սպասավոր Տ. Ղազար քահանա Պետրոսյանը: Այս մասին տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգից։
Տնօրինության համար հիմք է ծառայել Ղազար քահանայի կողմից հոգևոր վերադաս իշխանության նկատմամբ դրսևորած անհնազանդությունը, եկեղեցականի կոչմանն ու առաքելությանը անհարիր կուսակցական գործունեությամբ ու քարոզչությամբ զբաղվելը և Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի հետ հանդիպելու հրավերները մերժելը:
Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Հայկ Պետրոսյան ավազանի անունով:
Կարդացեք նաև:
Խոսք երախտիքի. երբ բժշկի աշխատանքը ամենօրյա պայքար է մանուկների առողջության պահպանման գործում
Դավթյանը մտերիմներին ասել է, թե իրեն «պադստավկա» են արել. «Հրապարակ»
Փառուխ համայնք ապօրինի մուտք գործելու, մոտակա բարձունքին տիրանալու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել
Կարեն Խաչանովը 200-րդ հաղթանակն է տարել կարիերայում