Հունվարի 3-ին, ժամը 21։13-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 44 շենքի բնակարաններից մեկի պատուհանից ծուխ է նկատվում:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:28-ին, մարվել՝ 21:30-ին:
Այրվել են հյուրասենյակի պատի պաստառից մոտ 10 քմ հատված, բազմոցը՝ մասամբ և հայտնաբերվել է քաղաքացի Ա․ Ն․-ի դին (ծնված 1964 թ․)։
Կարդացեք նաև:
ՔՊ-ն այսօր խմբակցության նիստ կանի. ինչ հարցեր կքննարկվեն.ArmLur.am֊
Վայքի, Սիսիանի, Կապանի, Աբովյանի, Դիլիջանի, Ապարանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Վահե Հակոբյանի ու թիմակիցների հեռանալը կոնկրետ նպատակ ունի. գործա՞րք իշխանության հետ. «Ժողովուրդ»
Կացարանի հրդեհի գործով նոր, ուշագրավ վարկած. «Ժողովուրդ»