Վաղարշակ Հարությունյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է նշանակվել․ Տողանյանը հետ է կանչվել

ՀՀ ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան։ Այս մասին հրամանագիր է ստորագրել ՀՀ նախագահը։ Մեկ այլ հրամանագրով Վարդան Տողանյանը հետ է կանչվել Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: