Գնդի Ռազմիկը պարտվեց ապարանցի Գնդոյի դեմ պայքարում

Երեկ մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Արագածոտնի մարզպետ, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանը կթողնի մարզպետի պաշտոնը և աշխատանքի կանցնի Պաշտպանության նախարարությունում: Blic.am-ի տեղեկություններով՝ մարզպետի պաշտոնից ազատվելը ամենևին էլ անակնկալ չէ: Ըստ մեր աղբյուրի՝ նախնական պայմանավորվածության համաձայն Ռազմիկ Պետրոսյանին այս պաշոնին էին նշանակել Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի՝ Գնդոյի դեմ «կռիվ տալու» համար: Ամեն ինչ արվել էր, որպեսզի Ապարանում հաղթող դառնա ՔՊ-ի թեկնածու Էդգար Փարվանյանը, կամ գոնե Լիլյա Պողոսյանը՝ ՔՊ-ական պատգամավոր Մաթևոս Ասատրյանի զոքանչը։ Մարզում գրեթե բոլորը տեղյակ էին, որ Պետրոսյանին մարզպետ կարգելը ձևական բնույթ է կրում: Թերևս այդ էր պատճառը, որ նրա պաշտոնավարման ընթացքում Արագածոտնի մարզպետարանում մարզխորհրդի նիստեր չէին գումարվում։ Համայնքապետերն էլ առանձնապես հանդիպում չէին փնտրում մարզպետի հետ, ինչպես սովորաբար լինում է: Սակայն ինչպես ընտրությունների արդյունքները փաստեցին, ՔՊ-ին չհաջողվեց Կարեն Եղիազարյանին հաղթել, և Ռազմիկ Պետրոսյանը առաջիկայում հրաժեշտ կտա իր պաշտոնին, քանի որ իրեն վերապահված առաքելությունը չի կատարել:

Blic.am