Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը խորհուրդ է տալիս չլքել բնակության վայրերը

Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը ՀՀ քաղաքացիներին խորհուրդ է տվել չլքել իրենց բնակության վայրը։

«Ղազախստանում ստեղծված ծանր իրավիճակի պատճառով արտակարգ դրություն եւ պարետային ժամ է մտցվել (ժամը 23:00-ից մինչեւ 07:00-ն): ՀՀ բոլոր քաղաքացիներին խստորեն խորհուրդ ենք տալիս պահպանել անվտանգության միջոցները, զերծ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց, մնալ հյուրանոցներում/կացության վայրերում»,- ասվում է տարածած հայտարարության մեջ: