News 1 Հայաստան Հասարակություն

Ովքեր են այսօր զոհված զինծառայողները

Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Եվս երկու զինծառայող վիրավոր է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Ժամը 21։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։

Կարդացեք նաև

«Հայկական Կարիտաս»-ը Գյումրու բուժհիմնարկների համար 200 պաշտպանիչ ակնոց և նույնքան բժշկական արտահագուստ է ձեռք բերել

superuser

Արտակարգ դրության ժամանակ ընտրություններ տեղի չեն ունենում. Էդմոն Մարուքյանը՝ հանրաքվեի չկայանալու կամ հետաձգվելու մասին

superuser

Սուրեն Պապիկյանի նախարարությունը խախտել է կարգը. Հաշվեքննիչ պալատի բացահայտումները. «Ժողովուրդ»

superuser